ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆՆ ՈՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՍԵՂԱՆԻ ԽԱՂ
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ՀԵՔԻԱԹՆԵՐՈՎ ԼՈՏՈ-ՓԱԶԼ սեղանի մանկական խաղը նախատեսված է 3 տարեկանից բարձր 2 և ավելի խաղացողների համար, որոնցից մեկը խաղավարն է: Հետաքրքրաշարժ ու գունագեղ այս խաղը մարզում է երեխաների հիշողությունը, զարգացնում ուշադրությունը, ծանոթացնում նոր հեքիաթների:
Խաղում կան խաղատախտակներ, որոնց վրա տպագրված են տարբեր հեքիաթներից դրվագներ: Խաղում կան նաև քարտեր, որոոնց մի երեսին գրված են հեքիաթներից հատվածներ: Այդ քարտերը մնում են խաղավարի մոտ: Խաղատախտակները բաժանում են խաղի մասնակիցներին և սպասում խաղավարի հրահանգին, իսկ նա կարդում է իր ձեռքի տակ եղած խաղաքարտերից որևէ մեկը. հեքիաթի մեջբերումը: Մասնակիցները պետք է գուշակեն դա որ հեքիաթից է և իրենց տախտակին այդ հեքիաթից դրվագ կա թե ոչ, եթե ճիշտ են գուշակում, խաղավարը քարտը փոխանցում է և խաղացողն այն դնում է դրվագի վրա: Հաղթում է այն մասնակիցը, ով իր խաղատախտակի վրայի բոլոր նկարներն առաջինը կծածկի քարտերով: Քարտերը ճիշտ տեղադրելուց հետո խաղատախտակների վրա պետք է ստացվեն փազլի սկզբունքով հավաքված նկարներ:
ԽԱՂՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ
- 1. 4 խաղատախտակ
- 2. Հեքիաթների հատվածներով 48 քարտ