ՄԵՐ   ՄԱՍԻՆ

Մեր մասին

ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է

ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է

«ՄԱՐԻ»հրատարակչությունը հիմնադրվել է 2006 թ-ին: Հրատարակչության հիմնադիր և գլխավոր խմբագիրն է Մարիամ Մելքոնյանը:

«ՄԱՐԻ» հրատարակչության առաջնային սկզբունքն է` լինել պիտանի ու օգտակար ընթերցասեր հասարակության համար: Այդ մասին է վկայում հրատարակչության թողարկած հարուստ, բազմաբովանդակ ու բազմաժանր տեսականին`գիտական, ուսուցողական, տեղեկատվական ու ժամանցային ամսագրեր, աշխարհագրական ատլասներ, ուսուցողական ու գեղարվեստական գրքեր, զարգացնող խաղեր, ուսումնաօժանդակ նյութեր, ուսուցողական պաստառներ, մեթոդական ձեռնարկներ:

Ամսագրային շուկայում «ՄԱՐԻ»հրատարակչությունն առաջատարներից մեկն է` շնորհիվ օգտակար ու բազմաբովանդակ, մշտապես թարմացվող ու նորացվող թողարկումների: Հրատարակչության թողարկած ամսագրերն ընթերցողների լավագույն օգնականներն են կենցաղի, խոհարարության, առողջության, խնամքի, նորաձևության հարցերում, իսկ ահա միջոցառումները լուսաբանող նյութերը, ամենատարբեր ոլորտներ ներկայացնող` սիրված ու ճանաչված մարդկանց հետ հետաքրքիր ու բացահայտող հարցազրույցները հնարավորություն են տալիս ընթերցողներին լինել տեղեկացված:

Կարևորելով երեխաների ճիշտ դաստիարակության հարցը`«ՄԱՐԻ» հրատարակչությունը մշտապես կազմակերպում է քննարկումներ ու խորհրդակցություններ կրթության բնագավառի մասնագետների հետ: Հրատարակչության թողարկած բազմաթիվ զարգացնող խաղերը, ուսուցողական գրքերը, ամսագրերն ու պաստառները, մեթոդական ձեռնարկները հեշտացնում են երեխաների դաստիարակության գործընթացը՝ ուսուցման կազմակերպումը վաղ տարիքից դարձնելով արդյունավետ և միաժամանակ հաճելի թե՛ տանը, թե՛ նախակրթարանում, թե՛ դպրոցում:

Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար հրատարակչությունը պարբերաբար կազմակերպում է նաև տարաբնույթ միջոցառումներ ու սեմինարներ:

«ՄԱՐԻ» հրատարակչությունը բաց է համագործակցությունների ու առաջարկների համար` երաշխավորելով մատչելի ու որակյալ տպագրություն:

Հարգանքներով` «ՄԱՐԻ» հրատարակչություն