«ՄԱՐԻ» խմբագրությունը հիմնադրվել է 2006 թ-ին: Խմբագրության հիմնադիր և գլխավոր խմբագիրն է Մարիամ Մելքոնյանը: Խմբագրությունն իր գործունեությունը սկսել է «ՄԱՐԻ» ամսագրի թողարկմամբ, իսկ արդեն 2010 թ-ի ապրիլ ամսից խմբագրությունը սկսեց թողարկել «ՄԱՐԻ ԽՈՀԱՆՈՑ», «ՄԱՐԻ ՏՈՐԹԵՐ», «ՄԱՐԻ ԱՂՑԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ», «ՄԱՐԻ ՍԵՂԱՆԻ ՍՊԱՍՔԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ», «ՄԱՐԻ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ՊԱՀԱԾՈՆԵՐ», «ՄԱՐԻ ՄՐԳԱՅԻՆ ՊԱՀԱԾՈՆԵՐ», «ՄԱՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ», «ՄԱՆԿԻԿ» ամսագրերը: Իհարկե այս ցանկը շարունակում է համալրվել նոր ամսագրերով` իրենց օգտակարությամբ, հետաքրքրությամբ հիացնելով բազմաթիվ ընթերցողների:
«ՄԱՐԻ» խմբագրությունն առաջնորդվում է մի սկզբունքով` լինել պիտանի ու օգտակար ընթերցասեր հասարակության համար: Իսկ հաջողության գրավականն ընթերցողների կողմից գնահատված ու հավանության արժանցած լինելն է:
«ՄԱՐԻ» խմբագրությունն իր ընկերների, հավատարիմ ընթերցողների աջակցությամբ կարողացավ շատ փոքր աշխատակազմով ստեղծել այս խմբագրությունն ու հասնել նրան, որ այսօր այն ամսագրային շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: