ՀԱՎԻ ԼՅԱՐԴԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Անհրաժեշտ է` < • 600 գր հավի լյարդ • 2 ճ. գ. ալյուր • 1 գլուխ սոխ • 200 մլ սերուցք • 1 թ. գ. մանանեխ • 3 փունջ մաղադանոս • 50 գր սերուցքային կարագ • բուսայուղ, աղ, աղացած սև պղպեղ` ըստ ճաշակի :
Պատրաստման եղանակը Լյարդը լվանալ, ջրքամել, կտրատել: Ալյուրին խառնել աղացած պղպեղը, լյարդի կտորները թաթախել այդ խառնուրդի մեջ, ապա տապակել բուսայուղով, համեմել աղով: Սոխը մաքրել, լվանալ, կտրատել մանր խորանարդների, տապակել բուսայուղով, ավելացնել մնացած ալրային խառնուրդը և խառնելով 2 րոպե տապակել թույլ կրակի վրա, ապա քիչ-քիչ ավելացնել սերուցքը, մանանեխը, աղը, պղպեղը, խառնել, ավելացնել լյարդը: Տապակի բերանը փակել կափարիչով, 3 րոպե եփվելուց հետո կրակն անջատել, ավելացնել կարագը: Տապակի բերանը փակել կափարիչով, թողնել 10 րոպե, ձևավորել մաղադանոսով և մատուցել: