Պատրաստում ենք կոնֆետներ 5 քայլով
Անհրաժեշտ է` < • 200 գր արմավ • 200 գր ծիրանաչիր • 100 գր սև սալորաչիր • 100 գր ընկույզ • կակաո կամ կոկոսի քերուկ :
Պատրաստման եղանակը Չրերը լվանալ, ջրքամել, բլենդերով մանրացնելով պյուրե դարձնել: Ընկույզը մանրացնել, բովել: Չրերի պյուրեից քիչ-քիչ վերցնել, թաց ձեռքերով գնդիկ պատրաստել, ստացված գնդիկները թաթախել կակաոյի կամ կոկոսի քերուկի մեջ և հյուրասիրել::