Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ
Եթե Դուք սիրում եք ֆիլմ դիտել, բայց ժամանակի առումով չեք կարողանում հետևել կինոաշխարհի նորություններին, ապա այս նյութը հենց Ձեզ համար է: Ներկայացնում ենք <<Օսկար 2020>> ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն ֆիլմ>> անվանակարգում առաջադրված 9 ֆիլմ, որոնք կդառնան Ձեր հանգստյան օրերի հաճելի ուղեկիցը:
1. «Ford-ն ընդդեմ Ferrari-ի» Ջեյմս Մենհոլդի՝ իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է ամերիկյան ավտոմոբիլային կոնստրուկտոր Քերոլ Շելբիի և բրիտանացի ավտոարշավորդ Քեն Մայլզի մասին, ովքեր ստեղծեցին նոր սպորտային մեքենա և 1960-ականների կեսերին Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում կարողացան մրցել Ferrari-ի հետ:
2. «Ջոկեր» Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը պատմում է Արթուր Ֆլեքի մասին, ով ապրում է հիվանդ մոր հետ: Լինելով բարի ու միայն ուրախություն պարգևելով մարդկանց՝ Արթուրը հանդիպում է մարդկային դաժանությունների, որոնք վերածում են նրան չարագործ Ջոկերի:
3. «Ջոջո ճագարը» Թայք Վայտիտիի «Ջոջո ճագարը» ֆիլմը կոմեդիաի և սյուրռեալիզմի նոտաներով ֆիլմ է, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Ֆիլմի հիմքում 10-ամյա գերմանացի տղայի հուզիչ պատմությունն է:
4․ «Ամուսնական պատմությունը» Նոա Բաումբակի «Ամուսնական պատմությունը» դրաման պատմում է ամուսինների մասին, ովքեր, չկարողանալով լուծել իրենց խնդիրները, հասել են ամուսնալուծության շեմին:
5․ «Փոքր կանայք» Գրետա Գերվիգի «Փոքր կանայք» ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որտեղ առանց հոր մեծանում և լավ դաստիարակություննեն ստանում 4 գեղեցկուհիներ:
6․ «Իռլանդացին» Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» պատմում է իռլանդացի մականունով Ֆրենկ Շիրանի մասին: Նա սկսել է աշխատել որպես վարորդ, հետագայում հասկանալով, որ կարող է ավելի շատ գումար աշխատել՝ սկսում է գանգստերների հետ աշխատել: