ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սամոայում հարսնացուի զգեստը պատրաստվում է թթի ծառի կեղևից:
1. Սամոայում հարսնացուի զգեստը պատրաստվում է թթի ծառի կեղևից:
2. Նիգերիան ունի գեղեցկության ու կատարելության իր իդեալը: Եթե մինչև հարսանիքը (կամ հարսանիքից որոշ ժամանակ անց) հարսնացուն ձեռք չի բերում փամփլիկ կազմվածք, փեսացուն իրավունք ունի նրան հետ տանել ծնողների մոտ:
3. Քենիայում գոյություն ունի մի ավանդույթ, որի համաձայն` հարսանիքից հետո մեկ ամիս շարունակ փեսացուն պարտավոր է հագնել կանացի հագուստ, որպեսզի կարողանա հասկանալ, թե ինչ ծանր է կին լինելը:
4. Ամեն ինչ ավելի պարզ է Նոր Գվինեայի մոտ գտնվող Տրոմբրինում: Ուզում ես ամուսնանալ` ցեղի մյուս անդամների ներկայությամբ ապագա ամուսնուդ հետ կեր նույն ափսեից:
5. Եթովպական Սուրմա ցեղի ավանդույթի համաձայն` մինչև հարսանիքը հեռացնում են աղջկա ներքևի ատամները, ծակում են շրթունքը և այնտեղ տեղադրում կավե սկավառակ: Սկավառակը խորհրդանշում է հարսնացուի ընտանիքի հարստության մակարդակը, հետևաբար` որքան սկավառակի տրամագիծը մեծ լինի, այնքան հարսնացուի օժիտը շատ կլինի:
6. Յավա կղզում ամուսնությունը գրանցելուց առաջ զույգը պետք է տուրք վճարի: Սակայն ոչ գումարի տեսքով, այլ մկների պոչերով: Նորապսակները պետք է որպես ամուսնական տուրք 25 պոչ հանձնեն տեղի վարչակազմին:
7. Նամիբիայում քողի փոխարեն հարսնացուի գլխին դնում են այծի կաշվից պատրաստված հատուկ հարդարանք, որը կոչվում է <<էկորի>>: