Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ
1. <<Հիշողության օրագիր>> Ռեժ.՝ Նիք Կասավետիս Դերերում՝ Ռայան Գոսլինգ, Ռեյչել ՄաքԱդամս, Ջինա Ռոուլենդս 2004 թ-ին նկարահանված այս ֆիլմը երիտասարդ զույգի սիրո պատմություն է, որոնք տարբեր սոցիալական խավերից են և ստիպված են միասին լինելու համար պայքարել հասարակական կարծրատիպերի դեմ:
2. <<Թանկագին Ջոն>> Ռեժ.՝ Լասս Հալստրյոմ Դերերում՝ Ամանդա Սայֆրիդ, Չաննինգ Տատում, Հենրի Ջեքսոն Թոմաս, Ռիչարդ Ջենիկինս Նիկոլաս Սփարքսի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը երիտասարդ Սավաննայի և ամերիկյան բանակի զինվոր Ջոնի սիրո պատմությունն է, ովքեր հանգամանքների բերումով հեռու են միմյանցից և իրենց զգացմունքներն արտահատում են նամակների միջոցով:
3. <<Մեղավոր են աստղերը>> Ռեժ.՝ Ջոշ Բունա Դերերում՝ Շեյլին Վուդլի, Էնսել Էլգորտ, Լորա Դերն, Սեմ Տրեմմելլ, Նատ Վուլֆ, Ուիլլեմ Դեֆո, Լոտտո Վերբեեկ Ֆիլմը նկարահանված է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքի հիման վրա։ Ֆիլմը պատմում է քաղցկեղով հիվանդ Հեյզելի և Ավգուստ Ուոթերսի սիրո մասին, ովքեր մեկնում են կյանքով և կրքով լեցուն ճանապարհորդության և ապացուցում, որ իրական երջանկությունը կյանքի յուրաքանչյուր վայրկյանը վայելելու մեջ է: