ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ <<ՎԿԱՅՈՒՄ>> ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մասնագետները պնդում են, որ եղունգների գունային և կառուցվածքային փոփոխությունները նախազգուշացնում են մի շարք առողջական խնդիրների մասին:
• Ըստ նրանց` եղունգի վրա առաջացած երկայնակի գծերն աղեստամոքսային տրակտում առկա բորբոքային գործընթացների, իսկ լայնակին` վիրուսային հիվանդությունների, ինչպես նաև երկարատև դիետաների հետևանք են:
• Եղունգների վրայի սպիտակ հետքերը վկայում են կալցիումի, ցինկի պակասի, ինչպես նաև հորմոնային խանգարումների մասին: Ի դեպ, դրանց առաջացման պատճառը կարող են լինել նաև մեխանիկական վնասվածքները:
• Շերտավորումը պայմանավորված է ավիտամինոզի, սնկային հիվանդությունների և մաքրող միջոցների վնասակար ազդեցությամբ:
• Եղունգները կարող են նաև գունային խանգարումներ ունենալ, որոնք մասնագետները կապում են լյարդի, լեղապարկի խնդիրների, կամ էլ` անորակ լաքերի օգտագործման հետ: