ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Երեխային ճիշտ դաստիարակելու հետ կապված խնդիրները բավականաչափ շատ են, և յուրաքանչյուր ծնող գտնում է դրանց լուծման իր տարբերակը: Կարևորն այն է, որ փոքրիկի մեջ ճիշտ զարգանան ֆիզիկական ու մտավոր ունակությունները, և նա կարողանա քայլել ժամանակին համընթաց: Ճիշտ դաստիարակության համար շատ մեծ նշանակություն ունի նաև շրջապատը, սակայն, ամեն դեպքում, փոքրիկը նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո` դպրոցում: