ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱՍՏՂԵՐԸ ՄԱՐՏԻՆ
ԽՈՅ (ՄԱՐՏԻ 21 - ԱՊՐԻԼԻ 20) Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա, քանի որ հենց այս շրջանում մեծ կլինի դրական միտումների ազդեցությունը: Հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ: Նոր ծանոթություններն օգտակար կլինեն մասնագիտական գաղափարների իրականացման հարցում:
ՑՈՒԼ (ԱՊՐԻԼԻ 21 - ՄԱՅԻՍԻ 20) Կենտրոնացեք մասնագիտական գործերի վրա: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը Ձեզ չի սպառնում: Որոշ իրավիճակներում ստիպված կլինեք ցուցաբերել Ձեր բնավորության ուժեղ կողմերը, որպեսզի կարողանաք պաշտպանել Ձեր համոզմունքները: Սիրային հարաբերություններում կնկատվի պասիվություն:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (ՄԱՅԻՍԻ 21 - ՀՈՒՆԻՍԻ 21) Երկվորյակները հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց շնորհալիությունը և յուրահատկությունը: Հաջողություն է սպասվում, նախևառաջ, կրթության, արվեստի, նորաձևության, գովազդի ոլորտների ներկայացուցիչներին: Բարենպաստ ժամանակհատված է ժամադրությունների և ուղևորությունների համար: Ձեռք կբերեք նոր հետաքրքրություններ:
ԽԵՑԳԵՏԻՆ (ՀՈՒՆԻՍԻ 22 - ՀՈՒԼԻՍԻ 22)Ձգտեք խուսափել մրցակցությունից, գործնական բնույթի բանակցություններում եղեք չափազանց զգույշ: Ֆինանսական հարցերում կպահպանեք կայունություն: Անձնական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց առողջ դատողությունը հուշում է Ձեզ, թե ինչպես պետք է վարվել` խնդիրներից խուսափելու և խաղաղություն պահպանելու համար:
ԱՌՅՈՒԾ (ՀՈՒԼԻՍԻ 23 - ՕԳՈՍՏՈՍԻ 23) Կարելի է ոչ միայն ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը, այլև ձեռնամուխ լինել նորերին, միևնույն է`հաջողությունն ապահովված է: Մի՛ հրաժարվեք մտերիմների կողմից առաջարկվող օգնությունից, առավել ևս, երբ դա արվում է սրտանց: Այցելեք հարազատներին և Ձեր ներկայությամբ նոր շունչ հաղորդեք նրանց առօրյային: Դա Ձեզ կօգնի լիցքաթափվել:
ԿՈՒՅՍ (ՕԳՈՍՏՈՍԻ 24 - ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23) Հնարավոր են փոփոխություններ անձնական և մասնագիտական կյանքում: Ամեն ինչ կախված է Ձեր նախաձեռնողականությունից: Մի՛ հրաժարվեք համագործակցության նոր առաջարկներից, ճիշտ գնահատեք ճակատագրի ընձեռած հնարավորությունները: Նախքան կարևոր որոշումներ կայացնելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանց փորձը թույլ կտա զերծ մնալ սխալներից:
ԿՇԵՌՔ (ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24 - ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23)Ամիսը կնշանավորվի կարևոր հաղթանակներով, եթե դրսևորեք բավարար վճռականություն և համարձակություն: Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Ձեզ վեր բարձրանալ կարիերայի սանդուղքով և ապահովել մեծ եկամուտ: Մի՛ մոռացեք հանգստի մասին, ազատ ժամանակն անցկացրեք ընտանիքի հետ: Խուսափեք չնախատեսված ուղևորություններից:
ԿԱՐԻՃ (ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 - ՆՈՅԵՄԲԵՐԻ 22) Իրադարձությունները կհաջորդեն միմյանց, ստիպված կլինեք արագ կողմնորոշվել և արձագանքել: Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել: Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց, դրամական միջոցները ճիշտ տնօրինեք: Անձնական կյանքում դրական փոփոխություններն աննշան կլինեն, բայց հաճելի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 23 - ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21) Ձգտելով պահպանել համերաշխություն ու խաղաղություն Ձեր շրջապատի հետ` Դուք կկարողանաք դրականորեն ազդել Ձեր մտահղացումների իրագործման վրա: Անձնական հարաբերություններում որոշիչ կլինեն Ձեր անկեղծությունն ու անմիջականությունը: Ինքնազգացողությունից չեք դժհոհի, եթե հրաժարվեք վնասակար սովորություններից:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22 - ՀՈՒՆՎԱՐԻ 20) Այս ժամանակահատվածում շատ երազանքներ կիրագործվեն, մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն, և առհասարակ, ամեն բան կդասավորվի այնպես, ինչպես Դուք եք ուզում: Ուշադրություն պահանջող խնդիրները բազմաբնույթ են, սակայն Դուք բավարար չափով եռանդ, գիտելիք ու փորձունեք, որ կարողանաք գտնել դրանց լուծումը: Անձնական կյանքում կտիրի ներդաշնակություն:
ՋՐՀՈՍ (ՀՈՒՆՎԱՐԻ 21 - ՓԵՏՐՎԱՐԻ 20) Ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Դուք հնարավորություն կունենաք գտնելու նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը կարող է Ձեզ մեծ եկամուտներ բերել: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:
ՁՈՒԿ (ՓԵՏՐՎԱՐԻ 21 - ՄԱՐՏԻ 20) Պետք չէ գերագնահատել ուժերը և գնալ չարդարացված ռիսկի: Խնայեք ֆինանսական միջոցները: Փորձեք հետաքրքրացնել անձնական կյանքը: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, մինչդեռ, արդեն սկսված սիրային հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան: