ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵ. ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԻՆ
Հայաստանում մեծ ճանաչում վայելող մարզաձևերի կողքին իր հաստատուն տեղն է գտել արևելյան մարտարվեստներից մեկը` Կիոկուշին կարատեն: Այս մարզաձևի զարգացման խնդիրներով զբաղվում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան: Իր գոյության 11 տարիների ընթացքում միջազգային մրցաշարերից, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից ֆեդերացիան հայրենիք է բերել 105 ոսկե, 87 արծաթե և 98 բրոնզե մեդալներ: Այսօր «ՄԱՐԻ»-ի զրուցակիցը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն է:
-Պարոն Հակոբյան, խնդրում եմ մի փոքր պատմեք Ձեր մասին: Ի՞նչ անելիքներ, ծրագրեր ու նպատակներ ունեք:
-Ծնվել եմ Թբիլիսիում 1981 թ.: Հենց այդտեղ էլ ստացել եմ բարձրագույն կրթություն: Ի դեպ, ունեմ տնտեսագետի որակավորում: Դեռ փոքրուց սպորտը շատ եմ սիրել, զբաղվել եմ լողով, վոլեյբոլով, բոքսով, ձյուդոյով, քիք բոքսինգով: 11-տարեկանում սկսեցի զբաղվել կարատեով և այն դարձավ իմ կյանքի իմաստը: Մասնակցել եմ նաև աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, 2001 թ. Կովկասի առաջնությունում զբաղեցրել եմ 1-ին հորիզոնականը, որից հետո Հայաստանի պաշտպանության նախարարության հրավերով եկել եմ իմ հայրենիք` զարգացնելու այս մարտարվեստը: Այսօր իմ գլխավոր նպատակը մեր երկրում այս մարտարվեստը մի նոր որակական աստիճանի հասցնելն է:
Հարցազրույցի շարունակությունը կարդացեք <<ՄԱՐԻ>> ամսագրի սեպտեմբերյան համարում: