ԽՈՒՍԱՓԵՆՔ ԱՂԱՅԻՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԻՑ
Ապատեղեկատվության, չճշտված հրապարակումների պատճառով բոլորս այն թյուր կարծիքին ենք, որ աղային կուտակումն առանձին հիվանդություն է, որ այն առաջանում է կերակրի աղից և այլն: Իսկ որն է ճիշտ պարզաբանումը: Այս մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զրուցեցինք նյարդաբան Աիդա Հովհաննիսյանի հետ:
-Ինչ է իրենից ներկայացնում աղային կուտակումը:
-Որպես այդպիսին՝ աղային կուտակում անունով հիվանդություն չկա: Այն օստեոխոնդրոզ հիվանդության առաջացման պատճառներից մեկն է: Օստեոխոնդրոզը…