ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼ ԹԵ ՈՉ, ԵԹԵ ՄԻԱՅՆԱԿ ԵՍ
Երեխան երջանիկ է, եթե մեծանում է լիարժեք ընտանիքում: Բայց հաճախ կյանքն այլ կանոններ է թելադրում և երեխան ստիպված է լինում մեծանալ առանց հայրիկի: Երեխա ունենալ թե ոչ, եթե միայնակ ես. հասարակության կարծիքներն այս հարցում միանշանակ չեն. իսկ ինչ են ասում հոգեբանները: Հարցին անդրադառնում է հոգեբան Իրինա Ծատուրյանը:
-Պարզ է, որ հեշտ չէ միայնակ մայր լինել, բայց հոգեբանները գտնում են, որ լինում են պահեր, երբ միայնակ կինը կարող է իրեն երջանիկ զգալ, քանի որ դա ունի նաև դրական կողմեր: Արդյոք այդպես է:
-Իհարկե, միայնակ մայր լինելը հեշտ չէ, բայց պակաս դժվար չէ ապրել մի ընտանիքում, որտեղ կան սկեսուր, սկեսրայր և այլոք…