«ՄԱՐԻ ԶԱՏԿԻ ՍԵՂԱՆԻ ՁևԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԽՈՀԱՆՈՑ ՀԱՄԱՐ 2-ՐԴ».
Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ տոնին ընդառաջ, ՄԱՐԻ հրատարակչությունը թողարկել է "Զատիկի խոհանոց" գրքույկը: Այն կլիացնի Ձեր տոնական սեղաններն առավել համեղ և յուրահատուկ ուտեստներով: