«ՄԱՐԻ-ՁԵՌԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ N19» ամսագիրն արդեն վաճառքում է: Ամսագրում Դուք կգտնեք կանաց, տղամարդկանց ու երեխաների համար գեղեցիկ ու յուրօրինակ ժակետների, բլուզների, գլխարկների հյուսքի տեխնիկան:
Ինչպես նաև՝ «ՇՈՒՂԱԳՈՐԾ ԽԱՂԱԼԻՔ», «ՄԱՆԿԱԿԱՆ ՓԱՓՈՒՃՆԵՐ», «ՀԵԼՈՒՆԱԳՈՐԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒԳԻՆԵՐ», ուլունքագործության դասեր, խաչերով ասեղնագործության սխեմաներ, և իհարկե ՆՈՐ ԷՋԵՐ՝ ամսագրի օգնությամբ դուք կսովորեք, թե ինչպես տնային պայմաններում պատրաստեք հոտավետ ու գույնզգույն մոմեր:
Իսկ գեղեցիկ զարդեր պատրաստողները կարող են սովորել պոլիմերային կավից վզնոց, թևնոց և այլն պատրաստելու գաղտնիքները: