«ՄԱՐԻ» ամսագրի անդրանիկ համարը թողարկվեց 2006 թ-ի մայիս ամսին «ՔՈ ՄԱՐԻ» անվամբ: Ի սկզբանե նախատեսված էր, որ այն պետք է տպագրվի ամեն ամիս և այդպես էլ շարունակվում է մինչ այսօր: Նորաստեղծ ամսագիրն ուներ 20 միագույն` սև ու սպիտակ էջեր: Առաջին իսկ համարից ամսագիրն աչքի ընկավ բազմաբովանդակությամբ, և հետաքրքրեց շատերին:
Ահա 2009 թ-ի ԱՊՐԻԼ համարը լույս տեսավ արդեն 24 էջերով և արդեն «ՄԱՐԻ» անվանմամբ:
«ՄԱՐԻ» Հոկտեմբեր 2009-ը տպագրվեց արդեն ամբողջովին գունավոր, էջերի թիվն ավելացվեց ու դարձավ 28: Ամսագրում ավելացվեցին նոր ու հետաքրքիր խորագրեր, ինչն էլ ավելի գնահատվեց ընթերցողի կողմից:
Այսօր ամսագիրն ոնի 44 գունավոր էջեր, որոնք լրացնում են հետևյալ խորագրերը.
«ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ»: Խոսվում է նորաձևության աշխարհի նորությունների մասին, ներկայացվում է հայտի մարդկանց հագուստը, աքսեուարները, ինչպիսի սանրվածքով են, ինչպես նաև տպագրվում են կանանց` գեղեցիկ ու հմայիչ արտաքին տեսք ունենալու համար տարբեր խորհուրդներ:
Կազմակերպվում են նաև ոճաբաններիր, հագուստի դիզայներների հետ տարբեր հարցազրույցներ, փորձելով ավելի մասնագիտական պարզաբանումներ տալ մեր կանանց ու աղջիկներին:
«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿ»: Ներկայացվում են մաշկի, մազերի խնամքի միջոցներ, դիմակներ, հարցազրույցներ բժիշկ-կոսմետոլոգների հետ, ինչպես նաև դիմահարդարման օրինակներ, խորհուրդներ և այլն:
«ԳԵՂԵՑԻԿ ԿԱԶՄՎԱԾՔ»: Ներկայացվում են տարբեր դիետաներ, մարզական վարճություններ, որոնք կօգնեն ձեզ արագ ու անվնաս ազատվել ավելորդ քաշից: