ՄԱՐԻ ԱՄՍԱԳՐԻ 2012 հոկտեմբեր համարում կարող եք կարդալ`
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչն է նորաձև այս աշնանը:
Աշունը տարվա այն եղանակն է, երբ ցանկանում ես վերադարձնել ամառային ջերմացնող արևը, զով երեկոները, սակայն երբեմն ստիպված ես լինում հարմարվել անձրևային եղանակին, և աստիճանաբար պատրաստվել դիմավորելու ցրտաշունչ ձմեռը: ՄԱՐԻ ամսագիրը հետևում է նորաձևության տների առաջարկած նորություններին: Եվ այսպես, 2012 թ-ի նորաձևության աշուն-ձմեռ հավաքածուն բազմերանգ է ու յուրօրինակ, արդիական են ծիածանի բոլոր գույների համադրությունը...
2012թ-ի նորաձև կոշիկներ:
Աշնանային նորաձև կոշիկ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել մի շարք կարևոր հանգամանքներ. այն պետք է համապատասխանի անձրևային եղանակին, հագուստին, պետք է լինի որակյալ կաշվից, որպեսզի դիմակայի եղանակին...
Ինչ հագնել ջինսի հետ:Ջինսե հագուստներ կարելի է հանդիպել գրեթե յուրաքանչյուրի զգեստապահարանում: Իսկ մի՞թե ջինսե հագուստ նախընտրող յուրաքանչյուր անձ գիտի ինչ կրել նրա հետ: Օրինակ նեղ, մարմինը կիպ գրկող ջինսե տաբատների հետ խորհուրդ չի տրվում հագնել կարճ պիջակներ: Այդպես առավել արտահայտիչ է երևում կազմվածքի թերությունները...
Հարց - պատասխան:
- Սիրելի ՄԱՐԻ ամսագիր, խնդրում եմ պարզաբանեք, վերջին ժամանակներս փոխվե՞լ է երեկոյան զգեստների նորաձևությունը: Ես հրավիրված եմ ընկերական հավաքույթի և մտածում եմ. հարմա՞ր է արդյոք մեջքի հատվածում մեծ բացվածք ունեցող իմ ամառային զգեստը:
- Ընդհանուր առմամբ երեկոյան զգեստների նորաձևությունը գրեթե փոփոխության չի ենթարկվել: Դուք կարող եք ձեր սիրելի զգեստը հագնել նաև աշնանը: Իհարկե, բոլորովին լայն բացվածքներ ունեցող զգեստները սովորաբար հագնում են ծովափնյա երեկոների ժամանակ...
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿ
Ինչպես վերացնել մաշկի ճարպոտ փայլը:
Ճարպոտ մաշկի հետ կապված խնդիրների հաճախ կարելի է հանդիպել: Փայլող ծնոտն ու ճակատը ոչ այնքան հաճելի երևույթ է, ընդ որում` նման մաշկ ունեցողներն ավելի հաճախ են ունենում կորյակային ցան և պզուկներ: Այն, որ այդ խնդիրը կվերանա անձի սեռական հասունացման շրջանում, այնքան էլ ճիշտ չի: Մաշկային այս խնդիրը հաճախ անհանգստացնում է սեռական հասունացման շրջանում, սակայն ըստ բժշկական վիճակագրության, կանանց 12%-ի մոտ նույնպես նկատվում են մաշկային նմանատիպ խնդիրներ...
Դիմակներ <<յուղոտ>> փայլի համար:
Ստորև ներկայացված են դիմակների տարբերակներ, որոնք կիրառելով, կարելի է ազատվել մաշկի <<յուղոտ>> փայլից: Նկատելի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում դիմակները դեմքին դնել շաբաթական 2-3 անգամ:
1. Բամբակով դեմքին քսել անյուղ կեֆիր, թողնել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով: Դիմակը թեթևակի չորացնում է դեմքի մաշկը...
Կրծքի մեծացումն առանց վիրահատության:
Կուրծքը մեծացնելն ավելի հեշտ է, եթե համատեղվեն տարբեր արդյունավետ մեթոդները (քսուքների օգտագործումը, հատուկ մերսումները, արդյունավետ վարժությունները):
Ամենատարածված ոչ վիրահատական միջոցները քսուքներն ու գելերն են: Դրանք պարունակում են ֆիտոէստրոգեններ, որոնք արագացնում են նյութափոխանակությունն ու նպաստում արյան հոսքին դեպի կրծքերը: Սրանով ոչ թե մեծացնում են կրծքերը, այլ փքված կրծքերի տպավորություն է ստեղծվում: Բացի դրանից, քսուքները պետք է պարբերաբար օգտագործել, այլապես կրծքերը կվերադառնան նախկին չափսերին...
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՄԱՆԱԼ
Սնվեք չափավոր, եղեք առողջ:
Անգլիայի Վիլհելմ թագավորը 1087թ. հայտնաբերեց, որ իր նժույգն արդեն չի կարողանում դիմակայել իր գեր քաշին: Ուստի նա մտածեց արագ նիհարելու մասին, որպեսզի կարողանա շարունակել սիրած սպորտաձևը` ձիավարությունը: Թագավորն ամբողջ օրն անցկացնում էր անկողնու մեջ պառկած, նա հրաժարվել էր բոլոր տեսակի սննդից, փոխարենը շատ էր խմում գարեջուր և գինի: Այնուամենայնիվ, նման կյանք վարելով թագավորը չէր կարող հասնել ցանկալի արդյունքի...
Սպիտակուցավիտամինային դիետա:
Դիետան հեշտ է հաղթահարվում և օրգանիզմին սովի չի մատնում, չի վնասում առողջությունը և օգնում է 10 օրվա ընթացքում քաշը նվազեցնել 5-7 կգ-ով: Դիետայի ժամանակ թույլատրվում է ուտել միայն սպիտակուցներով և վիտամիններով հարուստ ուտելիքներ: Ամբողջությամբ պետք է բացառել ճարպերի և ածխաջրերի ընդունումը: Փլավները, տարատեսակ ճաշատեսակներն անհրաժեշտ է ուտել առանց սոուսների` կետչուպի, մայոնեզի, թթվասերի...
Աշնան ամենաօգտակար մթերքները:
Բժիշկ-դիետոլոգները գտնում են, որ առողջ ապրելակերպի գլխավոր նախապայմանը ճիշտ սննդակարգն է: ՄԱՐԻ ամսագիրը կազմել է աշնան ամենաօգտակար մթերքների ցուցակը, որն այժմ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Լոլիկ:
Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել առնվազն 1 լոլիկ: Այն պարունակում է մեծ քանակությամբ լիկոպին հակաօքսիդանտներ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը` նվազեցնելով սրտի հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը: Լոլիկի բաղադրության մեջ պարունակվում է կարոտին, վիտամին C, B1, K և PP, հանքային աղեր, օրգանական թթուներ և այլ նյութեր...
ՔՈ ԵՐԵԽԱՆ
Երբ երեխան չի ուտում մանկապարտեզում:
Երեխան հրաժարվում է ուտել մանկապարտեզում: Սա հայտնի է բոլոր այն ծնողներին, որոնց փոքրիկները դեռ նոր են հաճախում մանկապարտեզ: Որպեսզի իրավիճակն ավելի չբարդանա, մեծահասակները պետք է օգնեն վերջիններիս հարմարվել մանկապարտեզում մատուցվող սննդին:
Սխալներ, որոնք կարող են թույլ տալ ծնողները:
Կարծում ենք, որ ՄԱՐԻ ամսագրի ընթերցողները հետևողական կլինեն նշված խորհուրդներին և կխուսափեն նմանօրինակ սխալներից:
1. Նախքան երեխային մանկապարտեզ տանելը, հարկավոր է խորհրդակցել մանկաբույժի հետ, ով կառաջարկի մանրամասն հետազոտվել մասնագետների կողմից: Վերջիններս կպարզեն. արդյոք երեխայի վատ ախորժակն առողջական խնդիրների հետևա՞նք է, թե՞ նա պարզապես սիրում է քիչ ուտել...
ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ
Վիտամիննե՞ր, թե՞ բնական մթերքներ:
<<Սիրելի ՄԱՐԻ ամսագիր, խնդրում եմ պարզաբանեք, կարելի՞ է արդյոք երեխային տալ դեղատնից գնված վիտամիններ, թե՞ ավելի լավ է օրվա սննդակարգում ավելացնել բնական մթերքների օգտագործումը: Ինչպե՞ս կարելի է ճիշտ ընտրել մանկական վիտամինները, գնելիս հատկապես ինչի՞ն է անհրաժեշտ ուշադրություն դարձնել:>>
- Շատ ծնողներ են մտահոգված այն հարցով, թե արդյո՞ք երեխային անհրաժեշտ են վիտամինային կոմպլեքսները, թե՞ ոչ: Ահա այդտեղ առաջանում են որոշակի տարակարծություններ. ինչպիսի՞ վիտամիններ ընտրել երեխաների համար: Նույնիսկ բավականին առաջադեմ ծնողները հետաքրքրված են. Եթե երեխան սնվում է բոլոր տեսակի մթերքներով, ինչո՞ւ է այլևս նրան անհրաժեշտ դեղատներից գնված վիտամինները...
Մեծանում է օգնականը` օգտագործեք պահը:
Մի մերժեք երեխային օգնել ձեզ միայն այն պատճառով, որ նա փոքրիկ է: Երեխայի համար ծնողին օգնելն ավելի հետաքրքիր է, քան գնդակով կամ իր խաղալիքներով խաղալը: Մեծերի գործողությունները թույլ են տալիս երեխային զգալ իր կարևորությունը: Փոքրիկը հպարտ է, որ օգնում է իր մայրիկին տնային գործերում` միասին լվանալ միրգը կամ բանջարեղենը: Եթե նա արդեն օգնում է մայրիկին, ուրեմն արդեն մեծ է...