ՄԵՐ   ՄԱՍԻՆ

Մեր մասին

«ՄԱՐԻ»  խմբագրությունը հիմնադրվել է 2006 թ-ին: Խմբագրության հիմնադիր և գլխավոր խմբագիրն է Մարիամ Մելքոնյանը: Խմբագրությունն իր գործունեությունը սկսել է «ՄԱՐԻ»  ամսագրի թողարկմամբ, իսկ արդեն 2010 թ-ի ապրիլ ամսից խմբագրությունը սկսեց թողարկել  «ՄԱՐԻ  ԽՈՀԱՆՈՑ»,  «ՄԱՐԻ  ՏՈՐԹԵՐ»,  «ՄԱՐԻ  ԱՂՑԱՆՆԵՐԻ  ՊԱՏՐԱՍՏՈՒՄ  ԵՎ  ՁԵՎԱՎՈՐՈՒՄ»,  «ՄԱՐԻ  ՍԵՂԱՆԻ  ՍՊԱՍՔԱՎՈՐՈՒՄ  ԵՎ  ՁԵՎԱՎՈՐՈՒՄ»,  «ՄԱՐԻ  ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ  ՊԱՀԱԾՈՆԵՐ»,  «ՄԱՐԻ  ՄՐԳԱՅԻՆ  ՊԱՀԱԾՈՆԵՐ»,  «ՄԱՐԻ  ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ  ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ»,  «ՄԱՆԿԻԿ» ամսագրերը: Իհարկե այս ցանկը շարունակում է համալրվել նոր ամսագրերով` իրենց օգտակարությամբ, հետաքրքրությամբ հիացնելով բազմաթիվ ընթերցողների:
«ՄԱՐԻ»  խմբագրությունն առաջնորդվում է մի սկզբունքով` լինել պիտանի ու օգտակար ընթերցասեր հասարակության համար: Իսկ հաջողության գրավականն ընթերցողների կողմից գնահատված ու հավանության արժանցած լինելն է:
«ՄԱՐԻ»  խմբագրությունն իր ընկերների, հավատարիմ ընթերցողների աջակցությամբ կարողացավ շատ փոքր աշխատակազմով ստեղծել այս խմբագրությունն ու հասնել նրան, որ այսօր այն ամսագրային շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: