Ինչ Են Խոստանում Աստղերը ՄԱՐՏԻՆ

 |  Երեքշաբթի, 03 Մարտի 2020 00:00  |  Հրատարակված է` Աստղագուշակ

ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱՍՏՂԵՐԸ ՄԱՐՏԻՆ

ԽՈՅ (ՄԱՐՏԻ 21 - ԱՊՐԻԼԻ 20) Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա, քանի որ հենց այս շրջանում մեծ կլինի դրական միտումների ազդեցությունը: Հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ: Նոր ծանոթություններն օգտակար կլինեն մասնագիտական գաղափարների իրականացման հարցում:

ՑՈՒԼ (ԱՊՐԻԼԻ 21 - ՄԱՅԻՍԻ 20) Կենտրոնացեք մասնագիտական գործերի վրա: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը Ձեզ չի սպառնում: Որոշ իրավիճակներում ստիպված կլինեք ցուցաբերել Ձեր բնավորության ուժեղ կողմերը, որպեսզի կարողանաք պաշտպանել Ձեր համոզմունքները: Սիրային հարաբերություններում կնկատվի պասիվություն:

Ինչ Են Խոստանում Աստղերը Փետրվարին

 |  Երկուշաբթի, 03 Փետրվարի 2020 13:51  |  Հրատարակված է` Աստղագուշակ

ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱՍՏՂԵՐԸ ՓԵՏՐՎԱՐԻՆ

ԽՈՅ (ՄԱՐՏԻ 21 - ԱՊՐԻԼԻ 20) Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, քանզի դրանցից է կախված Ձեզ համար շատ կարևոր գործերի հետագա ընթացքը: Ցանկացած բնույթի փոփոխություն կատարելիս սկսեք փոքր քայլերից. դա հնարավորություն կտա խուսափել չարդարացված ռիսկից և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Ռոմանտիկ հարաբերություններում եղեք համարձակ:

ՑՈՒԼ (ԱՊՐԻԼԻ 21 - ՄԱՅԻՍԻ 20) Ծագած բազմաբնույթ դժվարությունները հաղթահարելու համար Ձեզ առաջին հերթին պետք կգան համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը: Կարևոր գործոն կլինի նաև Ձեր անձնական հմայքը: Հանդիպումներն ու գործնական բանակցությունները կունենան բարեհաջող ընթացք: Տրամադրությունը բարձրացնելու համար լավ ֆիլմ դիտեք: