«ՎԱՅԵԼՉԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ» ՄԱՆԿԻԿԻ խմբագրությունում
Օգոստոսի 12-ին <ՄԱՆԿԻԿԻ> խմբագրությունում տոն էր հյուր եկած փոքրիկ ընթերցողների համար: Խմբագրությունում հյուրընկալվել էին <ՎԱՅԵԼՉԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ> հաղթողները: Հյուրերի թվում էին Հրազդանի թիվ 4 միջնակարգ դպրոցի 4–րդ դասարանի սաները՝ դասղեկ Անահիտ Հակոբյանի ղեկավարությամբ: Խմբագրությունը փոքրիկների համար անակնկալ էր պատրաստել. Նրանց հյուրն էր սիրված հերոս ՄԱՇԱՆ, ով երեխաների հետ անցկացրեց տարբեր մրցույթներ, խաղեր: Վերջում համտեսեցին Մանկիկի տորթը, ստացան պատվոգրեր ու նվերներ: ՄԱՆԿԻԿԻ հաղթողները խմբագրությունից հեռացան նորից հյուրընկալվելու և ավելի մեծ հաղթանակներ կրելու խոստումով: