«ՄԱՐԻ»  ԱՄՍԱԳԻՐ
«ՄԱՐԻ»  ամսագրի անդրանիկ համարը թողարկվեց 2006 թ-ի մայիս ամսին  «ՔՈ  ՄԱՐԻ»  անվամբ: Ի սկզբանե նախատեսված էր, որ այն պետք է տպագրվի ամեն ամիս և այդպես էլ շարունակվում է մինչ այսօր: Նորաստեղծ ամսագիրն ուներ 20 միագույն` սև ու սպիտակ էջեր: Առաջին իսկ համարից ամսագիրն աչքի ընկավ բազմաբովանդակությամբ, և հետաքրքրեց շատերին:
Ահա 2009 թ-ի ԱՊՐԻԼ համարը լույս տեսավ արդեն 24 էջերով և արդեն  «ՄԱՐԻ»  անվանմամբ:
«ՄԱՐԻ»  Հոկտեմբեր 2009-ը տպագրվեց արդեն ամբողջովին գունավոր, էջերի թիվն ավելացվեց ու դարձավ 28: Ամսագրում ավելացվեցին նոր ու հետաքրքիր խորագրեր, ինչն էլ ավելի գնահատվեց ընթերցողի կողմից:
Այսօր ամսագիրն ոնի 44 գունավոր էջեր, որոնք լրացնում են հետևյալ խորագրերը.
«ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ»:  Խոսվում է նորաձևության աշխարհի նորությունների մասին, ներկայացվում է հայտի մարդկանց հագուստը, աքսեուարները, ինչպիսի սանրվածքով են, ինչպես նաև տպագրվում են կանանց` գեղեցիկ ու հմայիչ արտաքին տեսք ունենալու համար տարբեր խորհուրդներ:
Կազմակերպվում են նաև ոճաբաններիր, հագուստի դիզայներների հետ տարբեր հարցազրույցներ, փորձելով ավելի մասնագիտական պարզաբանումներ տալ մեր կանանց ու աղջիկներին:
«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿ»:  Ներկայացվում են մաշկի, մազերի խնամքի միջոցներ, դիմակներ, հարցազրույցներ բժիշկ-կոսմետոլոգների հետ, ինչպես նաև դիմահարդարման օրինակներ, խորհուրդներ և այլն:
«ԳԵՂԵՑԻԿ ԿԱԶՄՎԱԾՔ»:  Ներկայացվում են տարբեր դիետաներ, մարզական վարճություններ, որոնք կօգնեն ձեզ արագ ու անվնաս ազատվել ավելորդ քաշից:

Մարի Ամսագիր Օգոստոս 2012

 |  Երեքշաբթի, 28 Օգոստոսի 2012 17:58  |  Հրատարակված է` Մարի Ամսագիր

ՄԱՐԻ ԱՄՍԱԳՐԻ 2012 օգոստոս համարում կարող եք կարդալ`
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ
2012թ-ի նորաձև լողազգեստներ:
Ամեն տարի ծով գնալիս կանանց մտահոգում է այն, թե ինչպիսի լողազգեստ գնեն, որպեսզի այն լինի նորաձև և գեղեցիկ: Լողափնյա նորաձևությունը շատ փոփոխական է. ամեն տարի դիզայներներն առաջարկում են նոր մոդելներ, որոնցում փոփոխության է ենթարկվել ոչ միայն լողազգեստի ձևը, այլև գույնը: Լողազգեստների տարատեսակ ձևերը թույլ են տալիս ընդգծել յուրաքանչյուր կնոջ կազմվածքի առավելությունները: Որպեսզի լողափին լինեք ժամանակակից և գեղեցիկ

Մարի Ամսագիր Հուլիս 2012

 |  Շաբաթ, 07 Հուլիսի 2012 11:10  |  Հրատարակված է` Մարի Ամսագիր

ՄԱՐԻ ԱՄՍԱԳՐԻ 2012 հուլիս համարում կարող եք կարդալ`
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ
2012 - ի լողափնյա նորաձևությունը:
Ամառային նորաձևության մեջ լողազգեստը հանդիսանում է կանանց և աղջիկների զգեստապահարանի կարևորագույն հանդերձանքը: Լողազգեստները, լայնեզր գլխարկները, թիկնոցներն ու մնացած աքսեսուարները կանացի զգեստապահարանի տարբեր իրերի հետ միասին օգնում են ստեղծել սեփական ոճը կամ մի պահ կերպարանափոխվել...
Ընտրում ենք ինքնատիպ բիժուտերիա:
Յուրաքանչյուր կին կարող է յուրօրինակ տեսք հաղորդել

Մարի Ամսագիր Հունիս 2012

 |  Շաբաթ, 02 Հունիսի 2012 17:52  |  Հրատարակված է` Մարի Ամսագիր

ՄԱՐԻ ԱՄՍԱԳՐԻ 2012 հունիս համարում կարող եք կարդալ`
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ
Ամռան նորաձևության 3 ուղղությունները:
Հագուստի ցանկացած ձևի փոփոխություն կնոջը փոխանցում է նոր, դրական զգացողություններ: Եվ այսպես, այդ զգացողություններն առաջանում են հատկապես այն ժամանակ, երբ կինն իր արտաքինով` հագուստով, սանրվածքով, և շպարով համապատասխանում է օրվա առիթին...
Ամառային նորաոճ պայուսակներ:
Ամառը լիովին մտել է իր իրավունքների մեջ, և կարծես ամեն պահի ցանկություն է առաջանում լինել նորաձև


Էջ 5, 5-ից

thillinc.com . myfree.today . addictionsolutionsvictoria.org.au