«ՄԱՐԻ»  ԱՄՍԱԳԻՐ
«ՄԱՐԻ»  ամսագրի անդրանիկ համարը թողարկվեց 2006 թ-ի մայիս ամսին  «ՔՈ  ՄԱՐԻ»  անվամբ: Ի սկզբանե նախատեսված էր, որ այն պետք է տպագրվի ամեն ամիս և այդպես էլ շարունակվում է մինչ այսօր: Նորաստեղծ ամսագիրն ուներ 20 միագույն` սև ու սպիտակ էջեր: Առաջին իսկ համարից ամսագիրն աչքի ընկավ բազմաբովանդակությամբ, և հետաքրքրեց շատերին:
Ահա 2009 թ-ի ԱՊՐԻԼ համարը լույս տեսավ արդեն 24 էջերով և արդեն  «ՄԱՐԻ»  անվանմամբ:
«ՄԱՐԻ»  Հոկտեմբեր 2009-ը տպագրվեց արդեն ամբողջովին գունավոր, էջերի թիվն ավելացվեց ու դարձավ 28: Ամսագրում ավելացվեցին նոր ու հետաքրքիր խորագրեր, ինչն էլ ավելի գնահատվեց ընթերցողի կողմից:
Այսօր ամսագիրն ոնի 44 գունավոր էջեր, որոնք լրացնում են հետևյալ խորագրերը.
«ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ»:  Խոսվում է նորաձևության աշխարհի նորությունների մասին, ներկայացվում է հայտի մարդկանց հագուստը, աքսեուարները, ինչպիսի սանրվածքով են, ինչպես նաև տպագրվում են կանանց` գեղեցիկ ու հմայիչ արտաքին տեսք ունենալու համար տարբեր խորհուրդներ:
Կազմակերպվում են նաև ոճաբաններիր, հագուստի դիզայներների հետ տարբեր հարցազրույցներ, փորձելով ավելի մասնագիտական պարզաբանումներ տալ մեր կանանց ու աղջիկներին:
«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿ»:  Ներկայացվում են մաշկի, մազերի խնամքի միջոցներ, դիմակներ, հարցազրույցներ բժիշկ-կոսմետոլոգների հետ, ինչպես նաև դիմահարդարման օրինակներ, խորհուրդներ և այլն:
«ԳԵՂԵՑԻԿ ԿԱԶՄՎԱԾՔ»:  Ներկայացվում են տարբեր դիետաներ, մարզական վարճություններ, որոնք կօգնեն ձեզ արագ ու անվնաս ազատվել ավելորդ քաշից:

Մարի Ամսագիր Ապրիլ 2013

 |  Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 18:17  |  Հրատարակված է` Մարի Ամսագիր

Մարի Ամսագիր Մարտ 2013

 |  Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 14:31  |  Հրատարակված է` Մարի Ամսագիր

ՄԱՐԻ ԱՄՍԱԳՐԻ 2013 մարտ համարում կարող եք կարդալ`
ՄԱՐՏԻ 8-Ը ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Մայրության և գեղեցկության տոնը տարվա թերևս այն բացառիկ տոներից է, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց ավելի երջանիկ են զգում և ցանկանում են, որ օրը հագեցած լինի հաճելի անակնկալներով: Սակայն հաճախ է պատահում, որ դեպքերի բերումով այդ օրը ոչ ոք կողքիդ չի լինում ու ստիպված ես ինքդ քեզ համար օրը դարձնել անմոռանալի ու երջանիկ: <<ՄԱՐԻ>> ամսագիրը խորհուրդ է տալիս չհուսահատվել և առաջարկում է տոնը ավելի հիշարժան դարձնելու մի քանի տարբերակ:

Մարի Ամսագիր Հոկտեմբեր 2012

 |  Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2012 20:27  |  Հրատարակված է` Մարի Ամսագիր

ՄԱՐԻ ԱՄՍԱԳՐԻ 2012 հոկտեմբեր համարում կարող եք կարդալ`
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչն է նորաձև այս աշնանը:
Աշունը տարվա այն եղանակն է, երբ ցանկանում ես վերադարձնել ամառային ջերմացնող արևը, զով երեկոները, սակայն երբեմն ստիպված ես լինում հարմարվել անձրևային եղանակին, և աստիճանաբար պատրաստվել դիմավորելու ցրտաշունչ ձմեռը: ՄԱՐԻ ամսագիրը հետևում է նորաձևության տների առաջարկած նորություններին: Եվ այսպես, 2012 թ-ի նորաձևության աշուն-ձմեռ հավաքածուն բազմերանգ է ու յուրօրինակ, արդիական են ծիածանի բոլոր գույների համադրությունը

djs . เล่นบาคาร่าให้รวยสูตรเล่นคาสิโนออนไลน์ไปกับเว็บ casino gclub